Գողություն Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում. հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկաան միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձնանակից հափշտակել խոշոր չափի գումար։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնյանի գլխավորությամբ։
Ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանն աշխատում է Սևանի տարածաշրջանի հոգևորական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: