Նորություններ

Նոր քաղաքացի կերտելը հին համակարգի մեջ. Միսկարյան

Երբ խոսում ենք քաղաքացու դերի, պետության կայացման գործում նրա նշանակության մասին, առավել ևս քաղաքացի կրթելու մասին, նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի միջավայրում է ապրում, գործում այդ քաղաքացին։

Քաղաքացիները հարաբերվում, փոխազդում, փոխներգործում են միջավայրում, որը ձևավորում և կարգավորում է համակարգը։ Ոչ առանձին անհատը, ոչ պաշտոնյան, ոչ ավանդույթները, ոչ օրենքները առանձին վերցրած, ոչ մնացած բոլոր բաղադրիչները, այլ բոլորը միասին։ Համակարգը պարզունակից կարող է լինել մինչև բարդագույնը, բայց այն չի կարող չլինել ընդհանրապես։ Մարդը իր բնույթով, էությամբ միկրոհամակարգ է և հակված է ինչ-որ կերպ համակարգելու իր կյանքը, եթե նույնիսկ նա սոցիումից անջատ է։ Հանրության մեջ առավել ևս՝ ցանկացած նվազագույն հարաբերություն ենթադրում է համակարգին հատուկ որոշակի դրսևորում։

Ես բարձր եմ գնահատում քաղաքացու դերի բարձրացմանն ուղղված ներկա կառավարության «ջանքը», բայց ես չեմ հասկանում և չեմ ընդունում համակարգային փոփոխություններին միտված նրա անգործությունը։ Որովհետև քաղաքացին, այսպես թե այնպես, կայացել է նույնիսկ նախորդ ռեժիմի, համակարգի օրոք, կայանում է և կայանալու է։ Խնդիրը ոչ թե պիտի լինի նոր քաղաքացի կերտելը հին համակարգի մեջ, նոր անձանցով, այլ համակարգի տրամաբանությունն ու էությունը փոխելը, նոր համակարգում նոր որակի հարաբերություններ ստեղծելը, որտեղ էլ կկայանա նոր քաղաքացին։

Աչքը համակարգային փոփոխությունների ճամփին

ՀՀ քաղաքացի՝ Գարեգին Միսկարյան

Back to top button