Քաղաքացու օրվա տոնակատարությունները՝ ամփոփ տեսանյութով

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր պատմության մեջ առաջին անգամ նշում են իրենց տոնը: Փողոցները փակ են, քաղաքը մարդաշատ, ամենուր տոնական միջոցառումներ:
Հեղափոխությունից մեկ տարի անց սեփական տոնը նշող քաղաքացիներին միացավ նաև վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը քայլեց դեպի Մաշտոցի պուրակ, որտեղ կազմակերպվել էր հանրային քննարկում կառավարության ներկայացուցիչների հետ: Ճանապարհին վարչապետին մոտենում էին քաղաքացիներ և լուսանկարվում, կիսվում իրենց տրամադրություններով:
Մաշտոցի պուրակում կազմակերպված քննարկման ընթացքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց՝ այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել ենք 27 տարի:
Քաղաքացիներին միացել էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հանրային տրամադրություններին՝ առաջարկեց շրջել և համոզվել, որ մեծ ոգևորությամբ են տոնում քաղաքացու օրը: