Նորություններ

Ինչու՞ են քաղաքացիները պետությունից պահանջում աշխատանքի տեղավորում և ոչ կրթություն

Քաղաքացու օրվան Գավառում էի, ԱԺ որոշ պատգամավորների, մարզպետի, փոխքաղաքապետի, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Մարդիկ բողոքում էին առօրյա խնդիրներից:

Որոշ քաղաքացիների՝ աշխատանք խնդրելու պահանջին ի պատասխան ասացի, որ երկրում կան շատ թափուր աշխատատեղեր, բայց չկան կվալիֆիկացված աշխատողներ:

Առաջարկեցի, որ իշխանություններից պահանջեն որակյալ կրթություն և ոչ աշխատանքի տեղավորում: Տարեցները վրա տվեցին ինձ, իսկ երիտասարդ մի աղջիկ մարզպետից ու պատգամավորներից պահանջեց (կամ առաջարկեց), որ Գավառում բացվի թատերական ուսումնական հաստատություն:

Երիտասարդ այդ աղջիկը արդարեցրեց ապագայի նկատմամբ իմ պոզիտիվ հույսերը:

Դանիել Իոաննիսյան

Back to top button
Close