Նորություններ
Իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել. եթե լքել են, իմ ընկերները չեն. Սանասարյանը Մաշտոցի պուրակում էր

Դավիթ Սանասարյանը Մաշտոցի պուրակ է այցելել երկրի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների այցից հետո:
Սանասարյանը լրագրողների մի քանի հարցերի է պատասխանել: Նա ասել է նաեւ, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու եւ պատասխանելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Սանասարյանը հայտարարել է նաեւ, որ կողքին են իր ընկերները, իրեն չեն լքել նեղության օրերին.
«Ես միայնակ չեմ, ես իմ ընկերների հետ եմ: Իմ ընկերների հետ էի նաեւ ապրիլի 24-ին: Ես իմ բոլոր ընկերներին լավ ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Եթե լքել են, ուրեմն իմ ընկերները չեն: Ոչ մի ընկեր նեղ օրերին չի լքում»: