Նորություններ

Հանդիպում Ուրուգվայի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ

Ուրուգվայ կատարած աշխատանքային այցի վերջին օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Արքեպիսկոպոս Քլնջյանը  (Hakob Kelendjian):

Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգը: Կարևորելով Արցախի և սփյուռքում ապրող հայրենակիցների հետ բազմակողմանի կապերը՝ ԱԳ նախարարը հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը՝ իր մասնակցությունը բերել Ուրուգվայում հայկական ինքնության պահպանման գործում:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարարն անդրադարձել է Արցախի անվտանգության, միջազգային ճանաչման, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության թեմաներին:

Պատվիրակության անդամ, ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի Արցախի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է 2010 թվականից Արցախում իրականացվող «ԱՐԻ» (“Artsakh  Roots Investment”) հաջողությամբ շարունակվող ներդրումային ծրագրի մասին:

Հանդիպմանը ներկա Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորներին հետաքրքրել են Ուրուգվայում ավարտվող Արցախի պատվիրակության այցի արդյունքները, հատկապես երկրի փոխնախագահ Տոպոլանսկիի նստավայրի գրասենյակում տեղի ունեցած մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը:

Նույն օրը պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնտեվիդեոյի ՀՅԴ «Վռամյան» ակումբում: Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանը ելույթներ են ունեցել և պատասխանել համայնքի անդամներին հուզող հարցերին:

Ավելին
Back to top button