ՆորություններՔո ձայնը

Ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ. Գևորգ Պետրոսյանը Քաղաքացու օրվա մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին.

«Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին… Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար…

Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին…
Դժվար թե…

Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից…
Իրականում սա հերթական շաբաթ օրն է՝ առանց որևէ հմայքի, քանզի այդպես է կանոնը. ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ, անգամ, եթե այն գնահատված է 124 միլիոն դրամ…»:

Ավելին
Back to top button