Նորություններ

Սանասարյանը Փաշինյանից ու մյուսներից առանձին կգնա Մաշտոցի պուրակ

Դավիթ Սանասարյանը դարձյալ ֆեյսբուքում  գրառում է կատարել՝ հայտարարելով, որ պատրաստվում է գնալ Մաշտոցի պուրակ: Նկատենք, որ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամներնավելի վաղ են գնացել պուրակ, որտեղ կազմակերպվել է ցուցահանդես:

««Քաղաքացու օրն» իմ համար իրավունքի նվաճման օրն է, հպարտության զգացողության ու ողնաշարն ուղղելու օրն է, հուզմունքի ու համոզմունքի օրն է։

Շնորհավոր բոլորիս

Հ.Գ. մոտ մի ժամից կլինեմ Մաշտոցի պուրակում ու մեր քաղաքացիներին կշնորհավորեմ հաղթանակի, արժանապատվության, իրավատիրության օրվա կապակցությամբ։

Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը:

 

Back to top button