Նորություններ
Հազարավոր քրիստոնյաներ Երուսաղեմում սպասում են սրբագործ կրակի իջնելու հրաշքին

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքի մեձձակայքում: Մի քանի ժամ տևած աղոթքներից հետո նրանք սպասում են Սրբագործ կրակի իջնելու հրաշքին:
Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին: Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին: