ՆորություններՔո ձայնը

Այսօր իմ համար նախ եւ առաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։

Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։

Ամեն մեկից չենք կարող ակնկալել Քյարամի սխրագործությունը, ու ցանկանում եմ, որ դրա առիթը երբեք չլինի, բայց գոնե հայրենասիրության մասին խոսելով՝ մեր սերունդներին հիշեցնենք, որ մեր օրերում Քյարամներ են եղել։

Ծնունդդ շնորհավոր հերոս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, քո պատգամը՝ մեր մտքերում։

Սիրում եմ բոլորիդ

Դավիթ Սանասարյան

Back to top button