ՆորություններՔո ձայնը

2 տարի առաջ այս օրը Փաստաբանների պալատի 4 պաշտոնյաներ հարձակում գործեցին Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա…

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ 2 տարի առաջ այս օրը Փաստաբանների պալատի 4 պաշտոնյաներ հարձակում գործեցին պալատի իրական գործունեության մասին բարձրաձայնող փաստաբաններից մեկի` Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա… Դեպքին հաջորդած մեկ տարում, նախորդ իշխանությունների օրոք գործը կոծկվեց, մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին։ Բայց նոր իշխանությունների օրոք ևս, արդեն մեկ տարի է պատկերը չի փոխվում` քրեական հետապնդումը շարունակելու պահանջով բողոքը դեգերում է դատարաններում, իսկ այդ անձինք էլ շարունակում են պաշտոնավարել։

Ինձ համար այսպիսի գործերն են հանդիսանում այն լակմուսի թուղթը, որով պարզ պիտի դառնա` իրավիճակ փոխվել է, թե ոչ։ Ինչևէ սպասենք զարգացումներին ու տեսնենք` վերջապես այդ գործով պատշաճ քննություն կիրականացվի, թե ոչ»։

Back to top button