ՆորություններՍպորտ

Նեյմարը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ նույն ակումբում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ապագայում կցանկանար խաղալ Էդեն Ազարի հետ միևնույն ակումբում: 

«Կցանկանայի օրերից մի օր նույն ակումբում հանդես գալ Ազարի հետ: Կարծում եմ, որ նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նրա խաղաոճը նման է իմ խաղաոճին: Միասին մենք կարող էինք խաղադաշտում խառնաշփոթ ստեղծել»,- 27-ամյա բրազիլացու խոսքն է մեջբերում Get French Football News-ը:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Վերջերս Նեյմարի հայրը հայտարարել էր, որ իր որդին չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: 

armsport.am

Ավելին
Back to top button