ՄիջազգայինՆորություններ

Շրի Լանկայում հայտնաբերվել է պայթուցիկներով լի պահեստ. փոխհրաձգություն եւ պայթյուններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ իրականացված հատուկ գործողությունների ընթացքում Շրի Լանկայի իրավապահները հայտնաբերել են պայթուցիկներով եւ ահաբեկչական ակցիաների կազմակերպման համար անհրաժեշտ ռեսուրսներով լի պահեստ:

Ուժայինները պահեստում հայտնաբերել են հատուկ հանդերձանք եւ ԻՊ-ի խորհրդանիշով դրոշներ, ինքնաշեն պայթուցիկների պահեստամասեր, շուրջ 100 հզր մետաղե գնդիկներ, պայթուցիկներ եւ նռնակներ: Բացի այդ, գտնվել է մահապարտի առնվազն մեկ գոտի:

Երբ Շրի Լանկայի իրավապահները փորձել են խուզարկել հարեւան կառույցը, հրաձգություն է սկսվել եւ 3 պայթյուն որոտացել:

Երկրի իշխանություններն անորոշ ժամանակով արգելել են օգտագործել անօդաչու թռչող սարքեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էր ունեցել ահաբեկչական 8 գործողություն, ինչի հետեւանքով զոհվել էր ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ շուրջ 500-ը: Զոհերի թվում եղել է 35 օտարերկրացի՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Գերմանիայի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, հետաքննության ընթացքում ձերբակալվել է 60 մարդ, եւս մի քանի տասնյակ կասկածյալ հետախուզման մեջ է:

 

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Back to top button