ՄիջազգայինՆորություններ

Վլադիմիր Զելենսկին երեխաների հետ մեկնել է Թուրքիա

Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա՝ հանգստի: Այդ մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ:

«Պայմանավորվել ենք բաց լինել. այսպես, թռչում ենք Թուրքիա, երեխաներին տանում եմ «Վեսելո» ամենամյա փառատոն»,-նշել է Զելենսկին:

Նա ավելացրել է, որ սա իր համար վերջին 4 ամսվա ընթացքում առաջին հանգիստն է: Քաղաքական գործիչը Թուրքիայում կմնա 2 օր:

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին բազմիցս քննադատել են արտասահմանյան շքեղ զբոսավայրերում հանգստանալու համար. օրինակ, 2018թ.-ի ամանօրյա արձակուրդները նա անցկացրել է Մալդիվյան կղզիներում՝ ծախսելով առնվազն 500 հզր ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով 73,22 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից Պետրո Պորոշենկոն ստացել էր ընտրողների քվեների 24,45 տոկոսը:

 Աղբյուր՝ lenta. ru

Ավելին
Back to top button