Նորություններ

Անթիլիասում անցկացվել է Սուրբ պատարագ, որին ելույթով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը

Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցավ Սուրբ պատարագ:

Կեսօրին Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԲԸՄ կազմակերպեց Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված ոգեկոչում:

Ուշ կեսօրին կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ի նախագահությամբ Հայ Կաթողիկե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճեմարանի բակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ:

Երեկոյան երկրի գլխավոր մայրուղով հայ համայնքի բազմահազարանոց խումբը Բուրջ Համուդի քաղաքապետարանից քայլերթով հասավ մինչև Անթիլիասում գտնվող Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսի առաջնորդարան: Առաջնորդարանի բակում տեղի ունեցավ Սուրբ պատարագ, որին ելույթով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ներկա գտնվեց 104-րդ տարելիցին նվիրված վերոնշյալ բոլոր միջոցառումներին և ծաղկեպսակ զետեղեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Back to top button
Close