ՆորություններՔո ձայնը

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթին՝ այն անվանելով Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ մի ամբողջ ազգի սպանության արդարացում:

Հիշատակի օրը, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, Թուրքիայի ղեկավարը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և այն անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»:

«Հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությամբ խեղաթյուրվել է ամբողջ տարածաշրջանի մշակույթը, Փոքր Ասիայի հնագույն քաղաքակրթությունը վերացել է: Միթե՞ դա մարդկության դեմ հանցագործություն չէ: Մենք պետք է հետեւողական լինենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,-նշել է Փաշինյանը:

«Օսմանյան կայսրության  հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի եւ մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1,5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև մի ամբողջ ազգի սպանության արդարացում,- գրել է Փաշինյանը:

Back to top button
Close