Սպորտ

Աթլետիկոն գոլառատ խաղում հաղթեց Վալենսիային

Պրիմերայի 34-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Վալենսիային» և հաղթանակ տոնեց․ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, երբ տանտերերին առաջ մղեց Ալվարո Մորատան։ Նախքան ընդմիջում՝ 36-րդ րոպեին, Կևին Գամեյրոն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Անտուան Գրիզմանը խփեց մադրիդյան թիմի երկրորդ գոլը, իսկ 77-րդ րոպեին Դանիել Պարեխոյի՝ 11-մետրանոց տուգանայինից խփած գոլի շնորհիվ «չղջիկները» կրկին վերականգնեցին հավասարությունը։ Հաղթական գոլն արձանագրվեց ընդամենը 4 րոպե անց՝ աչքի ընկավ Անխել Կորեան։

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով, իսկ «Վալենսիան» 52 միավորով 5-րդ տեղում է։

Պրիմերա, 34-րդ տուր

«Աթլետիկո»-«Վալենսիա»՝ 3-2
Գոլերը՝ Մորատա 9՛, Գրիզման 49՛, Կորեա 81՛ — Գամեյրո 36՛, Պարեխո 77՛ / 11-մետրանոց

Ավելին
Back to top button