Նորություններ

«60 րոպե» հաղորդման տեսագրությունը. Նիկոլ Փաշինյանը «Россия 1»-ի ուղիղ եթերում պատասխանել է հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է: 

 «Մեզ համար սա շատ կարևոր օր է, և ես կարծում եմ, որ շատ կարևոր օր է ողջ մարդկության համար: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր գործընթաց է ապագայում բոլոր հնարավոր ցեղասպանությունները կանխելու համար: Ես կցանկանայի ընդգծել, որ դեռևս 1995 թ.-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի այդ դիրքորոշումը»,- նշել է Փաշինյանը:

Հաղորդավար Օլգա Սկաբեևան նաեւ ՀՀ վարչապետին խնդրել է խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ինձ համար շատ կարևոր է կոռեկտ լինել` խոսելով իմ երկու գործընկերների մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։ Այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն այլընտրանք չունի։ 21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի, ռուս եւ հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կվերականգնեն երկխոսությունը»,– ասել է Փաշինյանը։

Հաղորդման՝ ՀՀ վարչապետին վերաբերող հատվածը՝ 12:12 րոպեից.

 

Ավելին
Back to top button