ՄիջազգայինՆորություններ

Զելենսկիի թիմը կտրուկ է արձագանքել Պուտինի՝ Դոնբասի բնակիչներին ՌԴ անձնագիր տալու որոշմանը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմը հայտարարություն է տարածել Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին դյուրացված կարգով ՌԴ անձնագիր տալու որոշման կապակցությամբ, հայտնում է mk.ru-ն:

«Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց իր պատասխանատվությունն օկուպանտ-պետության կարգավիճակում»,-նշվում է հայտարարությունում:

Ընդգծվում է, որ դա չի նպաստում Դոնբասում հրադադարի հաստատման ցանկալի նպատակին հասնելուն:

«Ուկրաինան  կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի պաշտպանի եւ օգնի իր քաղաքացիներին, ովքեր ստիպված գտնվում են օկուպացված տարածքներում»,-ասվում է հայտարարությունում:

Զելենսկիի թիմը նաեւ ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ դիվանագիտական եւ պատժամիջոցներով ճնշման եղանակով:

«Դոնբասն Ուկրաինա է». այսպես է եզրափակվում հայտարարության տեքստը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու կարգը: Ըստ այդմ, ՌԴ անձնագիր ցանկացող Դոնբասի եւ Լուգանսկի բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան բաժիններ և նրանց դիմումները կբավարարվի 3 ամսվա ընթացքում:

 

Աղբյուր՝ mk.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button