ՄիջազգայինՆորություններ

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել». Դ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թ.-ից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը:

Այս օրը մենք նաև հարգում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին երաշխավորելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրած ավանդը, որոնք օգնել են փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Պատվելով բոլոր նրանց, ովքեր տառապել են, մենք նաև ոգեշնչվում ենք այն խիզախ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, աշխարհով մեկ, այդ թվում ԱՄՆ-ում, կառուցեցին կենսունակ համայնքներ:

Մենք պատրաստ ենք դաս քաղել նախկին ողբերգություններից, որպեսզի դրանք չկրկնվեն: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ընդունելու և առերեսվելու իրենց ցավալի պատմությանը: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Back to top button