Նորություններ

«Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն այս օրը». Ն. Ազնավուր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր նաև ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Նա հայտարարեց, որ այստեղ է եկել իր ամբողջ ընտանիքի կողմից եւ անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն այս օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել երկիրն ավելի բարգավաճ դարձնելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ազնավուրը:

«Այսօր զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով, զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ամբողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»:

Ավելին
Back to top button