ՄիջազգայինՆորություններ

Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներ են անցկացվում Մոսկվայում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում եւ ՌԴ այլ քաղաքներում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Սուվորովի հրապարակում տեղի կունենա ամենամյա հանրահավաքը՝ «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսով, հայտնում է mk.ru-ն: Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին տեղի ունեցած ցեղասպանության զոհերին հիշատակում են նաեւ ՌԴ այլ շրջաններում:   

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել աջակցություն ցուցաբերել պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում  ՌԴ դիրքորոշմանը եւ օժանդակել միջազգային դատապարտման գործընթացին:

Նախօրեին Երեւանում կայացել է նաեւ ավանդական ջահերով երթը: Հիշատակման տարբեր միջոցառումներ են ծրագրված Եկատերինբուրգում, Խաբարովսկում, Վոլգոդոնսկում, Կեմերովոյում, Դոնի Ռոստովում, Սիմֆերոպոլում եւ այլ քաղաքներում:

 

Աղբյուր՝ mk.ru

Ավելին
Back to top button