Նորություններ

Հիշատակում՝ Հայոց ցեղասպանության զոհերին

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդում են հազարավոր մարդիկ, հայաստանցիներ, սփյուռքի ներկայացուցիչներ եւ օտարերկրյա հյուրեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեցին  հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին։

Նրանց ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթքը:  

Ավելին
Back to top button