Նորություններ

Հիվանդի քույրը խնդրանք-պահանջով դիմում է առողջապահության նախարարին

Ծաղիկ Խուդաթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ գրելով.

«Հարգելի պարոն նախարար, քույրս՝ Թերեզա Աղագյոլի Խուդաթյանը, (1974 թ. ծնված) ս․թ․ ապրիլի 10-ից «Սթիվենս Ջոնսոն» ախտորոշմամբ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական բաժանմունքում։ Երկու շաբաթ տևած «բուժման» ընթացքում, որի համար վճարել ենք  մոտ 270.000 ՀՀ դրամ (քույրս գործազուրկ է), ստացել և ստանում է  «մեդիպրեդ» հորմոնալ դեղահաբերը՝ օրական  7-8 ութ հատ։

Հիվանդանոց տեղափոխելու սկզբնական ժամանակահատվածում ոտնաթաթերը եղել են գունափոխված։ Հիվանդանոցի բուժաշխատակազմի թողտվության և բացարձակ անտարբերության պատճառով հիվանդի վիճակը գնալով բարդացել  է և երեք-չորս օր առաջ նկատվել է ոտնաթաթերի կտրուկ սևացում։

Ապրիլի 22-ին սույն հիվանդանոցի բժիշկները հիվանդին, ով ունի շաքարային դիաբետ  (30 միավոր), առաջարկել են ոտքերի անդամահատում՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն։

 Հարգելի՛ Արսեն Թորոսյան, դիմում եմ Ձեզ որպես ՀՀ առողջապահության նախարար և որպես բժիշկ՝ շտապ արձագանքել  և լուծում տալ այս խնդրին, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը կենսական նշանակություն ունի»։

Հետադարձ կապ՝  093 31 98 95-Ծաղիկ Խուդաթյան (հիվանդի քույրը)
 

Ավելին
Back to top button