ՄիջազգայինՆորություններ

Փաշինյանը Զելենսկիին հուշել է, թե ինչպես կարելի է հարաբերություններ կառուցել Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես չեմ կարծում, որ նրա համար բարդ կլինի: Այստեղ կան պայմաններ. եթե լինի անկեղծ, ազնիվ, առանց խարդավանքների, ապա բարդ չի լինի: Պարզապես պետք է շիտակ եւ անկեղծ շփվել»,-նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ այդ խորհուրդը չի վերաբերում միայն ՌԴ նախագահի հետ շփումներին: «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է, որ զրուցակիցը չի փորձում ինչ-որ բանում խաբել, խորամանկել, խեղաթյուրել: Ես կարծում եմ, որ  դա շատ կարեւոր վարքագիծ է բոլոր հարաբերություններում»,-հայտարարել է Փաշինյանը:

«Միգուցե դա դիվանագիտությունում, միջազգային գործերում այնքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,-ավելացրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Նիկոլ Փաշինյանը հասցրել է շնորհավորել նրան:

Աղբյուր՝  rbc.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button