ՄիջազգայինՆորություններ

Ինդոնեզիայում ընտրական հանձնաժողովի 92 աշխատակիցներ մահացել են գերհոգնածությունից

Ինդոնեզիայում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական հանձնաժողովի 92 աշխատակիցներ մահացել են գերհոգնածությունից: Ընտրական տեղամասերի աշխատակիցներն ընտրությունների նախօրեին ստիպված են եղել աշխատել 2 օր անընդմեջ՝ առանց ընդմիջումների:

Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն, ով էքզիթփոլի արդյունքներով հաղթում է նախագահական ընտրություններում, ցավակցություն է հայտնել, իսկ մահացածներին անվանել «ժողովրդավարության հերոսներ»:

Ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում ընտրություններն անցկացվել են ապրիլի 17-ին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը գերազանցում է 193 մլն-ը: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 22-ին:

Հարկ է նշել, որ այդ երկրի խորհրդարանի պատգամավորի թեկնածուներից մեկն էր 32-ամյա քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը, ով իր անուն-ազգանունը ստացել է ի պատիվ ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահի:

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button