Նորություններ

Ինչքանով որ ես գիտեմ՝ ծանոթ են. ՊԵԿ ղեկավարը՝ Փաշինյանի և Նորագավիթի մաքսատան տնօրենի կապի մասին

Նորագավիթի մաքսակետի նոր տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան չէ: Այս մասին ՊԵԿ-ում Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը: «Ես մամուլից եմ տեղեկացել, հետո մենք պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է, արյունակցական կապ չունեն էդ մարդիկ, ինչքանով որ ես գիտեմ՝ ծանոթ են»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ եթե խոսքը Գեղամ Սարբազյանի մասին է, ապա նա վաղուց է աշխատում ՊԵԿ-ում. «Աշխատանքը սկսել է տեսուչից ու հասել հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին: Իմ պաշտոնավարման ժամանակ հարկայինից տեղափոխվել է մաքսային»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ եթե անգամ տեղեկությունը ճիշտ լիներ, թե նա Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրանում վատ բան չկա: Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Նորագավիթի մաքսատան ղեկավար է նշանակվել վարչապետի վարորդի մորաքրոջ տղան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 factor.am

Ավելին
Back to top button