ՆորություններՔո ձայնը

«Ինչպիսի՞ զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը և ինչպիսի՞ զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով.

«ԽՍՀՄ տարիներին ամենաշուքով նշվող տոնը նոյեմբերի 7-ն էր՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը։ Մենք էլ ուրախ էինք, որ երկու օր՝ 7-ին և 8-ին, ազատ էինք ու նաև անեկդոտներ էինք պատմում․

«Չուկչային հարցնում են՝ ինչպիսի՞ զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը և ինչպիսի՞ զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո։
Չուկչան պատասխանում է․

-Մինչ հեղափոխությունը չուկչան ուներ երկու զգացում՝ ցրտի և սովի։ Հեղափոխությունից հետո չուկչան ունի երեք զգացում՝ ցրտի, սովի և խորին բավարարվածության»:

Ավելին
Back to top button