Նորություններ

Երևանում. 25-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է գետնանցումի պատին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ալեք Մանուկյան թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա Հոլլ» ռեստորանային համալիրի դիմացի գետնանցումի պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հայրապետյանը, ուղևորներ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը և 15-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ավտոմեքենայի մեջ՝ վարորդի կողքի դռան պահոցում, հայտնաբերել են գարեջրի բացված շիշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button