Նորություններ

Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 265 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 265 դեպք, որից 122-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 51 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 53 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Ավելին
Back to top button