ՄիջազգայինՆորություններ

Շրի Լանկայի ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է. երկրում սգո օր է

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի, եւս 480-ը տուժել են: Իշխանություններն այսօր հայտարարել են զոհվածների հիշատակի սգո օր: Երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմը:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել կաթոլիկների Զատկի տոնակատարության օրը. առաջին 6 պայթյունները Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի տաճարներում եւ հյուրանոցներում, 7-րդը՝ Դեհիվալում՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձակայքում: Եվս մեկ ռումբ հայտնաբերվել է օդանավակայան տանող ճանապարհին:

Երկուշաբթի եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Կոլոմբոյում. պայթեցվել է բեռնատար մեքենա:

Ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները:  Ձերբակալվել է շուրջ 30 մարդ:

 

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Ավելին
Back to top button