ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի հետախուզությունը հյուսիսային Իրաքում հատուկ գործողություն է իրականացրել

Թուրքիայի հետախուզական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել Իրաքի Սինջար շրջանում։

Գործողության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 4 անդամ։ Որոշ ժամանակ անց հետախուզական ծառայության աշխատակիցները նրանց տեղափոխել են Թուրքիա։

Նշվում է, որ նրանք ակտիվ գործունեություն են ծավալել Թուրքիայի զինված ուժերի դեմ իրականացրած հարձակումների ժամանակ։

Հիշեցնենք որ Հյուսիսային Իրաքում է գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը, որի ուղղությամբ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում։

ermenihaber.am

Ավելին
Back to top button