ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Տնտեսության զարգացման ոլորտում կիրառել այն գործիքակազմը, որը կիրառվել է քաղաքականության մեջ». Նիկոլ Փաշինյան

Տնտեսության զարգացման ոլորտում կիրառել այն գործիքակազմը, որը կիրառվել է քաղաքականության մեջ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսների հարցին՝ տնտեսության զարգացմանն առնչվող:

Դահլիճից վարչապետին արձագանքեց նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ քաղաքական հեղափոխությունը տարբերվում է տնտեսական հեղափոխությունից: Նա նշեց՝ եթե քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, այլևս չհանդուրժելը, ապա տնտեսական հեղափոխության կտրվածքով մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի։ Փաշինյանն էլ ի պատասխան նշեց, որ համաձայն է, որ դրանք նույն բաները չեն:

Դասախոսներից մյուսի՝ Թաթուլ Մանասերյանի հարցին ի պատասխան վարչապետը շեշտեց՝ իրենց ներկայացրած տնտեսական մոդելը ստացել է ժողովրդի վստահության քվեն, ուստի այժմ տնտեսագիտական հանրությունը պետք է առաջարկներ ներկայացնի, թե ինչպես պետք է այս մոդելը կյանքի կոչվի:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ Արցախի խնդրին՝ նշելով, որ երբ մենք հստակ մեզ համար ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում արցախյան հարցի կարգավորումը, մնացած ձևակերպումներն ավելի հեշտ կդառնան: Նա ընդգծեց, որ ինքն ունի իր պատկերացումը, բայց չի ուզում, որ դա լինի իր պատկերացումը: Դա պետք է լինի հայ ժողովրդի պատկերացումը, քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ մեկ կառավարությունը:

 

Ավելին
Back to top button