ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Սանասարյանն իմ ընկերն է, դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը, խնամի-բարեկամ-ծանոթ լինել-չլինելը»

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, նշեց, որ ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա. «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը, խնամի-բարեկամ-ծանոթ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց նաև՝ Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածություն դեռ չեն ստացել, իսկ թե ով կլինի, չգիտեն։

Հարցին՝ «Իմ քայլն» ունի՞ ՍԴ դատավորի իր թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շատ թեկնածուներ կարող եմ ունենալ, բայց սահմանադրությունն այս իրավասությունը վերապահել է ՀՀ նախագահին, և ես չեմ պատրաստվում գերազանցել իմ լիազորությունները և որևէ թեկնածուի առաջարկել ՀՀ նախագահին»։

Անդրադառնալով Քաղաքացու օրվա համար հատկացված 124 մլն դրամին՝ նշեց, որ արդարացված է այդքան գումարի ծախսումը։ «Հեղափոխությունից տարիներ առաջ էլ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին։ Եվ հիմա քաղաքացու տոնը, որ արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարում ունենալու։ Եվ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ, արժե»։

Անդրադառնալով իր ապառիկների ու վարկերի թեմային՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես ապառիկներ ու վարկեր ունեի, հիմա էլ ունեմ: Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու հետ կապված տուգանք էր եկել, որին մենք ժամանակին չէինք հետևել ու ժամանակին չէինք վճարել, ուստի ԴԱՀԿ-ն արել էր այն, ինչ պետք է աներ՝ իմ հաշվին կալանք էր դրել, և ես երբ ցանկանում էի այլ ապառիկով ապրանք վերցնել, տվյալ բանկը մերժել էր տեղեկատվություն տալ»,- ասաց նա։

Միրզոյանը պարզաբանեց, որ ստիպված է եղել հեռուստացույցը կանխիկով գնել:

 

Ավելին
Back to top button