Նորություններ

«ՀՀ-ում գործ չեն սարքում». Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցին, նշեց. «Ունենք պետություն, որտեղ իրավապահ մարմիններին վստահում են բոլորը»։

Ալեն Սիմոնյանն ասաց՝ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, և եթե որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, որևէ խնդիր չի լինի:

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հեղափոխության արժեքներին վնաս կլինի, եթե քննությունը պարզի, որ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործը ճիշտ է:

Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին և Դավիթ Սանասարյանի փաստաբանի հայտարարություններին, թե Դավիթ Սանասարյանի գլխին գործ են սարքել, ԱԺ փոխնախագահն արձագանքեց, թե օրինակ չկա, որ նոր Հայաստանում որևէ մեկի գլխին գործ սարքեն.

«ՀՀ-ում գործ չեն սարքում, ես կարծում եմ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել»:

Խոսելով Քաղաքացու օրը նշելու և 124 մլն ծախսելու մասին՝ ասաց, որ ինքը տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվելու գումարը, քանի որ գործադիրն է հատկացրել:

Ավելին
Back to top button