Նորություններ

Ստիպված եղա կանխիկով հեռուստացույց գնել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը կանխիկով է հեռուստացույց գնել:

«Ես վարկեր ունեի հիմա էլ ունեմ, հաշվին կալանք էին դրել, որովհետեւ մեքենայի ոչ ճիշտ կայանման հետ կապված տուգանք էր եկել, որին ժամանակին չենք հետեւել եւ վճարել: ԴԱՀԿ-ը արել էր այն, ինչ պետք է անի: Եւ երբ որ ես ուզում էի այլ ապրանք վեցնել ապառիկով, տվյալ բանկը մերժել էր տեղեկատվություն տալ:

«Էդպես ավելի հարմար է, միանգամից կանխիկ գումարով գնելը դժվար է եւ աշխարհում մարդիկ այդպես են անում, կանխիկ գումարով չեն անում, որեւէ իր առնում են սպառողական վարկով: Եւ նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուիստացույց առնել: Եթե ձեզ շատ հետաքրքիր է, ապա ասեմ, որ ի վերջո ստիպված եղա կանխիկով առնել եւ երկրորդ՝ տուգանքը վճարել եմ եւ երրորդ՝ ես բացարձակ վատ վարկային պատմություն չունեմ»,-ասաց Միրզոյանը:

Ավելին
Back to top button