Նորություններ

Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՏՄՊՊՀ նախագահ

Գեղամ Գևորգյանին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը, որոնցից 95-ը՝ կողմ, 26 դեմեն քվեարկել։ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գ. Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գեղամ Գևորգյանին հորդորել էր ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Գևորգյանը ղեկավարման 3 տարվա ստաժ ունի:

Ավելին
Back to top button