Նորություններ

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

  • Ինչպե՞ս կարող էգազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,
  • Արդյոքգազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
  • Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,
  • Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,
  • Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,
  • Ի՞նչ անել, երբ համաձայն չեքգազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,
  • Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,
  • Ինչպե՞ս բողոքարկելգազամատակարարող ընկերության գործողությունները,
  • Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

 

      Ուղեցույցն այստեղ

Ավելին
Back to top button