Նորություններ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում: 

Ավելին
Back to top button