Միջազգային
Պայթյուններ Շրի Լանկայում․ զոհերի թիվը հասնում է 185-ի
Շրի Լանկայի եկեղեցիներում վեց պայթյուն է որոտացել։ Զոհերի թիվը հասնում է 185-ի։ Վիրավորների թիվն անցնում է 500-ը։ Զոհվել են նաեւ օտարերկրացիներ։
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
News 1st հեռուստաընկերության հաղորդմամբ, պայթյունները տեղի են ունեցել կաթոլիկ եկեղեցիներում եւ հյուրանոցներում, որտեղ Զատկի տոնակատարություններն են իրականացվել։

