ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ինչո՞ւ է Սանասարյանի գործի քննությունն իրականացնում ԱԱԾ-ն. այս գործը պետք է քննի ՀՔԾ-ն». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը նշում է, որ քննությունը պետք է լինի բազմակողմանի, և առաջ է քաշում մի հարց՝ ինչո՞ւ է այս քննությունն իրականացնում ԱԱԾ-ն:

«Նախկինում մենք Հայաստանում ունեինք իրավիճակ, երբ բոլոր հարցերը մեծ հաշվով լուծվում էին մեկ տեղում, և այդ մեկ տեղը Բաղրամյան 26-ն էր: Հիմա, ըստ էության, այսպիսի իրավիճակ չէ այլևս, այսինքն՝ բոլոր մարմիններին ասված է՝ դուք ունեք ձեր գործունեության շրջանակը, գնացեք և ձեր գործունեության շրջանակում աշխատեք:

Եվ այս առումով ես կարծում եմ, որ պետք չէ այս գործի հետևում ման գալ վարչապետին և ասել, որ վարչապետն ուզում է Սանասարյան Դավիթի հախից գալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն:

Ըստ բանախոսի՝ օրինականության վերահսկման ֆունկցիա ունեցող մարմիններից միակը, որի ղեկավարը հեղափոխական է, որի ղեկավարը մի անձ է, որը տարիներ շարունակ պայքարում է Հայաստանում կոռուպցիայի դեմ և այդ պայքարի սահմաններում անգամ «նստել է», միակն է նաև, որ չի եղել կոռուպցիոն համակարգի մեջ:

Իոաննիսյանը նշում է, որ քննությունը պետք է լինի բազմակողմանի, և առաջ է քաշում մի հարց՝ ինչո՞ւ է այս քննությունն իրականացնում ԱԱԾ-ն:

«Հայաստանում արդեն 10 տարուց ավելի կա Հատուկ քննչական ծառայություն, որը ստեղծված է նրա համար, որ քննի իրավապահների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերը… Սանասարյանի նման բարձրաստիճան անձ վերջին մի քանի տարիներին որևիցե գործով որպես մեղադրյալ չի ներգրավվել, այսինքն այս գործը պետք է քննի ՀՔԾ-ն»:

Ավելին
Back to top button
Close