Նորություններ

7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ավելին
Back to top button