Նորություններ

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»:

Գրառմանը կից Սուրենյանը նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք՝ ապրիլի 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Ավելին
Back to top button