ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես յուրօրինակ զարդարել Զատիկի ձուն

Զատիկին ձվերի ներկումն ընտանիքի անդամներին միավորելու հետաքրքիր գործընթացներից մեկն է: Ներկայացնենք, թե ինչպես ինքներդ կարող եք գեղեցիկ և օրիգինալ զարդարել զատիկի ձվերը:

Այժմ խանութներից կարող եք գտնել ձվերը զարդարելու համար նախատեսված բազմաթիվ ներկեր, փայլեր, զարդարանքի պարագաներ և այլն: 
Կարևոր է հիշել, որ արհեստական նյութերով ներկված կամ զարդարված ձվերը գերադասելի է օգտագործել որպես դեկորացիա, իսկ ուտելու համար նախատեսված ձվերը կարող եք ներկել՝ օգտագործելով  բնական գունանյութեր:

Գունանյութերով ներկում

Ձվերը սննդային գունաներկերով ներկելու համար բավական է միայն բացել գույնն ու ձվերն այնտեղ թողնել 10-20 րոպե: Այս կերպ կարող ենք ստանալ ինչպես բաց, այնպես էլ՝ մուգ գունավորում:

Ինչպես գեղեցիկ զարդարել զատիկի ձուն. գրադիենտի էֆեկտ

Գրադիենտի էֆեկտ ստանալու համար պետք է շերեփի միջոցով ձվերը կիսով չափ տեղադրել ներկի մեջ 3 րոպեով՝ անընդհատ բարձրացնելով և իջեցնելով: Այնուհետև պետք է բարձրացնել մինչ մյուս կեսը և թողնել 5 րոպե, իսկ վերջին 10 րոպեն ներկի մեջ թողնել միայն ձվերի տակի հատվածը:

Զոլավոր ձվեր

Գծավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք:

Գրություններով ձվեր

Այսպիսի ձվեր ստանալու համար բավական է միայն ձվերը ներկել սովորական գուաշով կամ մատիտներով: Կարևոր է միայն այն, որ մատիտները փափուկ լինեն:

Ժանյակավոր ձվեր

Ձվերը փաթաթեք ժանյակավոր կտորով և 10 րոպե թողեք ներկի մեջ: Հանելով կտորը՝ կստանաք ժանյակավոր գեղեցիկ ձվեր, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք:

Փայլերով ձվեր

Այսպիսի ձվեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես զատիկի, այնպես էլ՝ դիմահարդարման համար նախատեսված փայլեր: Վերջին պարագայում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի փայլերը չհայտնվեն ուտելիքի մեջ: Ձվի այն հատվածին, որտեղ ցանկանում եք փայլեր անել, սոսինձ եք քսում ու փայլերը շաղ տալիս վրան: Կարող եք վրձինը թաթախել սոսնձի մեջ, ձվի վրա նկարներ անել և այդտեղ լցնել փայլերը: Մինչ սոսնձի չորանալը, պետք է ձվերը զգուշությամբ վերցնել:

Գունավոր հատիկներով զարդարված ձվեր

Ինչպե՞ս գեղեցիկ զարդարել զատիկի ձուն: Այս հարցում մեզ օգնության կգան գունավոր հատիկները, որոնք կարող եք օգտագործել ոչ միայն Կուլիչի, այլև ձվերի զարդարման համար: Պետք է ձուն թաթախել սպիտակուցի մեջ ու վրան ցանել հատիկները:

Աբստրակտ զոլերով ձվեր

Ձվերի վրա սոսնձվող ժապավեններով տարբեր զոլեր արեք: Հերթականությամբ ձվերը լցրեք ներկի մեջ, ապա հանեք ժապավենները:

Թելերով ձվեր

Ձվերը թելերով զարդարելու համար պետք է վերջիններիս վրա բարակ շերտով սոսինձ քսել ու վրան գունավոր թելեր փաթաթել:

Նախշերով ձվեր

Ֆլոմաստերներով և մարկերներով ձվի վրա գեղեցիկ նախշեր կարող եք անել: Մնում է միայն ընտրել համապատասխան նախշն ու նույնությամբ ներկել ձուն:

Խճանկարով ձվեր

Ինչպե՞ս խճանկարով զարդարել զատիկի ձուն: Հեշտությամբ: Մնում է միայն գդալով հարվածել ձվի կեղևին և ձուն դնել գունանյութի մեջ: Ահա և պատրաստ է:

Գեղեցիկ այս շարքը պատրաստել է Cooks.am

Ավելին
Back to top button