Նորություններ

«Եթե Դավիթ Սանասարյանի մեղքը հիմնավորվի, դա կլինի փայլուն օրինակ, որ անկախ անձից ու պաշտոնից, որեւէ մեկը անպատիժ չի մնա»

«Նոր իշխանության թիկունքից փորձելու են վերացնել առավել երեւացող եւ վստահելի մարդկանց, որոնցից մեկն էլ հենց Դավիթ Սանասարյանն է, բայց իշխանությունները պետք է հասկանան, որ թույլ տալ առանց բավարար հիմքերի իրենց շրջապատից հեռացնել այդպիսիներին, կնշանակի, որ հեղափոխությունը շատ կարճ կյանք է ունեցել»։

«Այն, որ յուրաքանչյուր անձ, ով կատարել է հանցագործություն, չպիտի անպատիժ մնա՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք մենք իր նկատմամբ, բոլորիս գիտակցության եւ հոգեբանության մեջ պետք է օրենքից էլ բարձր լինի եւ լինի կարծրացած»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել փաստաբան Նինա Կարապետյանցը։

Անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությամբ քրեական գործին՝ Կարապետյանցը նշեց, որ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ինքը կասկածներ ունի. «Կարող էին Դավիթին վերագրել ինչ-որ բանում սխալվելը կամ բավարար գիտելիք չունենալը, կարող էին շատ բան վերագրել, բայց դիտավորությամբ կոռուպցիոն սխեմայի մեջ մտնելուն ես չեմ հավատում»։

Փաստաբանի խոսքով՝ Սանասարյանի կառույցը փաստացի կատարում է այն աշխատանքը, որը տարիներ շարունակ պետք է անեին քննչական մարմինները կամ Դատախազությունը. «Դրա վառ ապացույցն է Միհրան Պողոսյանի գործը, որը ժամանակին բացվեց, հետո կարճվեց, հիմա նորից բացվել է, իսկ ինքն էլ բարեհաջող փախել է Հայաստանից»։

Կարապետյանցը կարծում է, որ  ՊՎԾ-ն կարող է գտնել ու բարձրաձայնել շատ խնդիրներ, ինչը պիտի լիներ ուրիշների՝ ժամանակին չարած կամ կոծկած հանցագործությունների բացահայտումը, դրա համար էլ նա է ի սկզբանե եղել հարվածի տակ. «Նոր իշխանության թիկունքից փորձելու են վերացնել առավել երեւացող եւ վստահելի մարդկանց, որոնցից մեկն էլ հենց Դավիթ Սանասարյանն է, բայց իշխանությունները պետք է հասկանան, որ թույլ տալ առանց բավարար հիմքերի իրենց շրջապատից հեռացնել այդպիսիներին, կնշանակի, որ հեղափոխությունը շատ կարճ կյանք է ունեցել»։

Իսկ թե ովքեր կարող են նման շահագրգռվածություն ունենան՝ Կարապետյանցը լիարժեք համոզմունք  չունի, բայց ըստ նրա՝ ամեն դեպքում պետք է  հիշել, որ Պետական վերահսկողական ծառայությունը նոր է ստեղծվել, եւ այնտեղ աշխատում են հիմնականում նոր մարդիկ, իսկ մնացած կառույցներում աշխատում են նաեւ նրանք, ովքեր ժամանակին գործեր են կոծկել կամ ակնհայտ անմեղ մարդկանց մեղադրանքեր են առաջադրել։

Փաստաբանի կարծիքով՝ եթե Դավիթ Սանասարյանի մեղքը հիմնավորվի, դա կլինի փայլուն օրինակ, որ անկախ անձից ու պաշտոնից, որեւէ մեկը անպատիժ չի մնա,  եւ կփաստի, որ շատ լուրջ խնդիր ունենք ներսում. «Չհիմնավորվելու դեպքում վարչապետն ու համապատասխան մարմինները պետք է վերանայեն, թե ում են թույլ տվել ղեկավարել տարբեր պաշտոններում, այդ թվում՝ գլխավոր դատախազին, որը բազմաթիվ գործերով վաղուց արդեն կարող էր մեղադրանքներ առաջադրել»,-նշեց Նինա Կարապետյանցն ու հավելեց. «Այս գործով ակնկալում ենք արդար քննություն»։

Ավելին
Back to top button