Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Ապրիլի 19-ին  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են 33-ամյա Վահե Գևորգյանի վարած Nissan X-Trail մակնիշի 777 RR 79 համարանիշի և 21-ամյա Էրիկ Սարգսյանի վարած Honda Fit մակնիշի 35 QV 973 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ն էլ դուրս եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գոտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելին
Back to top button