Միջազգային

Քեմերվովի բնակուհին սպանել է դստերը` շփոթելով նրան «սարսափելի» տիկնիկի հետ

Կեմերվովոյի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել 40-ամյա կնոջը ` սեփական դստերը սպանելու համար, հաղորդում է «РГ»-ն:
Կինը թմրամիջոցների ազդեցության տակ էր, երբ իր 1.5 տարեկան երեխայի փոխարեն աչքին երևացել է վտանգավոր տիկնիկ, և նա սպանել է երեխային դանակով:

Ամբաստանյալը չի տառապել հոգեկան խանգարումով, սակայն, այնուամենայնիվ, նա չի գիտակցել իր գործողությունների վտանգը: Նախկինում նրան այցելել են խնամակալության մարմինները, և նա ոչ մի կասկած չի առաջացրել նրանց մոտ:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button