ՆորություններՔո ձայնը

Ռոբերտ Քոչարյանի հուսահատ ճիչը՝ «ազատեք ինձ, բռնեք իմ ձեռքը․․․»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գրում է․

«Երկրորդ անգամ կարդացի Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում հրապարակած հոդվածը: Այժմ առավել քան հասկանում եմ, թե ինչու են կատաղած ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից, այն դրական մեկնաբանած դեմքերիս վրա  ու հատկապես ելույթի առաջին մասից, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր ու հարյուրավոր հետապնդվողների օրինակով խաչ քաշեց այդ ժամանակաշրջանի վրա որպես դիկտատուրա՝ փաստերով ներկայացնելով քաղաքական ընդդիմության, ազատ լրատվամիջոցների հետապնդման պատմությունը: Ու Քոչարյանի սիրտն այնքան է լցվել, որ իր հոդվածում գրում է. «երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում…միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով»: Հենց այստեղից ճչում է, որ Քոչարյանը ահաբեկված է, որ միջազգային հանրությունը այդ ամբիոնից լսեց ողջ ճշմարտությունը, ավելին՝ ԵԽԽՎ նախագահը մեծ հիացմունք հայտնեց ու պատրաստակամություն ավելի եռանդուն կերպով ԵԽ-ով աջակցել Հայաստանին, այդ կերպ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները միջազգային հանրության երկարաժամկետ գործընկերն են: Ահա, նաև այս խորքային եռոցից է հասկանալի դառնում, թե ինչու Քոչարյանի զորքը սոցիալական ցանցերում զանգվածաբար՝ զորավարներով ու կուրտիզամկաներով լցվեց Փաշինյանի ելույթը դրական գնահատող նյութերի, հարցազրույցների մեկնաբանությունների տարածք ու փսիխոզ արտահայտեց:

Սա, վճռական պահ էր, որովհետև ամեն մի կազմակերպություն ու երկիր այցելությունից հետո Փաշինյանն ակամայից ստանում է երկարաժամկետ գործընկերոջ կարգավիճակ, նաև արտաքին լեգիտիմություն ու հակառակորդներին զրկում նրան տապալելու որևէ հույսից: Դրա համար հոդվածում մի վերջին հուսահատ ճիչ է արձակում՝ «ազատեք ինձ, բռնեք իմ ձեռքը, և ես պատրաստ եմ ձեր լծակը լինել նրա դեմ»: Իհարկե, դա ոչ մեկ չի անելու: Ու նույն օրը, երբ նա երդում է, ուտում, թե ինքը չէ պատասխանատու մարտի 1-ի զոհեր համար, Սամվել Բաբայանն էլ Հայաստանում է ձայնակցում, թե նա չէ հրաման տվել»:

Ավելին
Back to top button