Նորություններ

«Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»․ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում  պատասխանել է օգտատերերի՝ առավել շատ հավանում ստացած հարցերին։ 3700 հոգի հավանել էր Black Zone էջի խնդրանքը.  «Սիրելի պարոն Փաշինյան մենք հարց չունենք, բայց ունենք մի մեծ խնդրանք մեր ամբողջ հետևորդների անունից խնդրում ենք՝ ներեք մաքսատան այն աշխատակցին, որը դիմում գրեց և ազատվեց Ձեր կոչով։ Իսկապես մենք գիտակցում ենք, որ նա մեծ սխալ է արել դրոշը գետնին թողնելով, բայց մեզ հարուրավոր նամակներ են գրում որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը։ Հույս ունենք կկարդաք մեր խնդրանքը և կարձագանքեք»:

«Շա ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել, ես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ճիշտ եմ գործել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ նա հիշեց Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մաքսատան աշխատակիցները նկարահանել և հրապարակել էին տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին մտնում բեռների համար նախատեսված սարքավորման մեջ։ Փաշինյանն ասաց՝ նաև սոցցանցերում կա դժգոհություն, որ այդ աշխատակիցներին պետք է ազատել աշխատանքից։

Ինչու՞ մի դեպքում պետք է ազատել, իսկ մյուս դեպքում ոչ՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Նա ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, իսկ նա ով անարգում է քաղաքացուն, անարգում է դրոշը»:

Back to top button
Close