Նորություններ

«Իհարկե Փաշինյանը տեղյակ էր, որ մեղադրանք էր առաջադրվելու Սանասարյանի նկատմամբ». Մանվել Սարգսյան

«Ո՞նց կարող է տեղյակ չլինել, Փաշինյանին զեկուցել են, որ այսպես գործ է բացվել, պետք է ընթացք տալ: Պետք է նաև ապացուցել, չէ՞: Հիմա սպասենք, մինչև ապացուցեն, կամ էլ չեն ապացուցի»:

Դեռևս իրական հիմքեր չկան ճիշտ գնահատական տալու տեղի ունեցող գործընթացներին: Բայց մի բան պարզ է, որ մարդիկ շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով, թե ինչպես կարող է լինել նման բան, որ նոր իշխանության մի որևէ անդամի մեղադրանք առաջադրվի:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՎԾ ղեկավարի նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Հանրությունը պատրաստ չէ լուրջ մոտենալու այդ ամենին, և բնական է՝ ման են գալու հին մեխանիզմներ, թե ով է քանդում ում տակը: Դա են լուրջ ընդունում, բոլոր կարծիքներն այդ մասին են՝ դավադրություններ գտնել: Ո՞նց կարող է պատահել՝ մտածում են: Իսկ ինչո՞ւ չի կարող պատահել»:

Մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր, որ ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրելու, Մանվել Սարգսյանը դրական պատասխանեց.

«Ո՞նց կարող է տեղյակ չլինել, Փաշինյանին զեկուցել են, որ այսպես գործ է բացվել, պետք է ընթացք տալ: Պետք է նաև ապացուցել, չէ՞: Հիմա սպասենք, մինչև ապացուցեն, կամ էլ չեն ապացուցի: Պետք է հասկանալ, ապացուցել, տեսնել, թե ինչ փաստաթղթեր են կեղծվել: Ինչ-որ բան եղել է, այնուամենայնիվ. երկու հոգու բռնել են, չէ՞: Պետք է հասկանալ՝ Դավիթ Սանասարյանն ինչպես է ներքաշվել, նրան ներքաշե՞լ են, միգուցե ոչ միտումնավոր է նա ներքաշվել»:

Քաղաքագետն ամեն դեպքում համոզված է, որ այս ամենն առողջացնող գործընթաց է, ոչ թե քանդող:

«Սա կոռուպցիայի դեմ պայքար է, առաջինը մարդկանց հետաքրքրում է գործող պաշտոնյաների աշխատանքի որակը:

Եթե նման բաներ կան, և նման քայլեր են արվում, դա արդեն լուրջ է, վիճակ է փոխվել»:

 

Back to top button
Close